Այլ երկրի օպերատորին միանալու առանձին դեպքերը պայմանավորված են տեխնիկական խնդրով․ Ucom

Աննա Կոստանյան 30.08.2023 - 14:22
30.08.2023 - 14:22 դիտում

«Յուքոմ» ՓԲԸ շարժական և ֆիքսված ցանցերում տեխնիկական խնդրի առաջացման հետևանքով կարճ ժամանակահատվածով անհասանելի էին կապի ծառայությունները: Ֆիքսված կապի ծառայությունները վերականգնվել են րոպեների ընթացքում, իսկ շարժական կապի ծառայություններն ի սկզբանե վերականգնվել են 3G ցանցի մակարդակով, այնուհետև` նաև 4G: Այս մասին տեղեկացնում է Ucom-ը։

«Առանձին դեպքերում շարժական ինտերնետի հասանելիությունը դեռ կարող է վերականգնվել: Այլ երկրի օպերատորին միանալու առանձին դեպքերը, որոնք ի հայտ են եկել ռոումինգի ծառայությունն ակտիվացրած բաժանորդների մոտ, պայմանավորված են տեխնիկական խնդրով և կոնկրետ տեղանքում հեռախոսի համար այդ պահին առավել հասանելի ազդանշանով:
Հայցում ենք ձեր ներողամտությունը ծառայությունների ժամանակավոր խափանման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ