ԱՄՆ և ՉԺՀ արտգործնախարարներն ընդգծել են Վաշինգտոնի ու Պեկինի փոխգործակցության կարևորությունը

9.07.2022 - 15:10 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչների միջև անձնական շփումների անհրաժեշտությունը երկկողմ հարաբերությունների կարևորության և բարդության ֆոնին:

«Հուսով եմ, որ արդյունավետ և կառուցողական զրույց կունենանք ձեզ հետ»,- նշել է պետքարտուղարության ղեկավարը G20-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ բանակցություններից առաջ:

Չինաստանի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ Պեկինը կարևորում է Վաշինգտոնի հետ հարաբերությունների զարգացումը ճիշտ հունով և փոխադարձ հարգանքի հիման վրա: Վան Յին հիշեցրել է, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները աշխարհի առաջատար տերություններ են, և նրանց բնականոն շփումներով շահագրգռված է նաև միջազգային հանրությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ