ԱՄՆ և Բրազիլիայի նախագահները հանդես են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնման օգտին

11.02.2023 - 13:12 դիտում

ԱՄՆ և Բրազիլիայի նախագահներ Ջո Բայդենը և Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են ընդունել:

Փաստաթղթում նշվում է, որ նախագահները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջև առևտրի, ներդրումների, էներգետիկայի, առողջապահության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում։ Կողմերը նաև քննարկել են պաշտպանության, կրթության և մշակույթի, ինչպես և հյուպատոսական գործունեության ոլորտներում համագործակցությունը։

Բայդենն ու Դա Սիլվան քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Նրանք Ուկրաինայում արդար և տևական խաղաղության կոչ են արել, հանդես են եկել հացահատիկային գործարքի լիարժեք պահպանման օգտին՝ մտահոգություն հայտնելով պարենային և էներգետիկ անվտանգության համար հակամարտության գլոբալ հետևանքների կապակցությամբ:

Նախագահները նաև հանդես են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման և ընդլայնման օգտին՝ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին մշտական անդամների տեղեր տրամադրելու միջոցով:

Բայդենն ընդունել է Լուլա դա Սիլվայի՝ հանրապետություն այցելելու հրավերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ