ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն հատկացնել Արցախին

Աստղիկ Խաչատրյան 20.10.2021 - 11:39
20.10.2021 - 11:39 դիտում

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հրապարակել է 2022 թ. հատկացումների մասին օրինագծերը, որոնցում ներառված է Արցախին 2 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու առաջարկությունը՝ հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Կոմիտեն առաջարկում է մինչև 2 000 000 դոլար հատկացնել հումանիտար ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած տարածքներում՝ հատկացումների հանձնախմբերի հետ նախնական խորհրդակցության դեպքում»,- ասվում է տեղեկատվության մեջ:

Զեկույցը նաև կոչ է անում մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանվածներին: Բացի դրանից՝ Կոմիտեն շարունակում է մտահոգվել ձգձգվող հակամարտությամբ և պետքարտուղարին խնդրել է խորհրդակցել Հատկացումների կոմիտեի հետ՝ նախքան Հայաստանին և Ադրբեջանին օգնություն հաստատելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ