ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «3+3» ձևաչափով հանդիպմանը

Աննա Կոստանյան 24.10.2023 - 10:21
24.10.2023 - 10:21 դիտում

Վաշինգտոնը ողջունում է բարեխիղճ ցանկացած ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղության ու կայունության հաստատմանը՝ անկախ այն բանից, թե որտեղ են դրանք անցկացվում կամ ով է դրանք ընդունում՝ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը՝ արձագանքելով երեկ Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպմանը։

«Մենք գիտակցում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը՝ հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի ներկայությունը, սակայն այդ երկրներին վստահելի գործընկերներ չենք համարում», – եզրափակել է Մեթյու Միլլերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ