ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպի հետ կապված

Աննա Կոստանյան 13.01.2022 - 14:00
13.01.2022 - 14:00 դիտում

Մենք մտահոգված ենք հայկական և ադրբեջանական ուժերի միջև միջադեպերի մասին հաղորդագրություններով: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ Twitter-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

«Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և կողմերին լարվածության թուլացման կոչ ենք անում, այդ թվում՝ զորքերի դուրսբերման, սահմանագծման և պահվող անձանց վերադառնալու ճանապարհով»,- ասված է գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ