ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում լարվածությունը նվազեցնելու համար

4.08.2022 - 09:04 դիտում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է հաղորդումներին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստներով  ուղեկցվող  ռազմական գործողությունների վերաբերյալ :

Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ