ԱՄՆ Պետքարտուղարությունը կարծում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացմամբ

Գոհար Ստեփանյան 17.12.2020 - 11:00
17.12.2020 - 11:00 դիտում

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նման հայտարարությունը չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմական և քաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը:

«Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմամբ», – ասել է նա՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե հնարավոր է «Վաշինգտոնի դիմակայում Ռուսաստանի ազդեցությանը» տարածաշրջանում:

«Դա, անկասկած, մարտահրավեր է ներգրավված բոլոր կողմերի և պետությունների համար», – ենթադրում է Կուպերը:

«Այդ պատճառով ԱՄՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար իրավիճակին, որի մասին մասամբ հայտարարել է նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ