ԱՄՆ-ում Moderna-ի պատվաստանյութից գրանցվել է ալերգիկ ռեակցիայի առաջին դեպքը. լրատվամիջոցներ

Աննա Կոստանյան 26.12.2020 - 13:30
26.12.2020 - 13:30 դիտում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցվել է Նուբար Աֆեյանի Moderna ընկերությանը պատկանող կորոնավիրուսի պատվաստանյութից առաջին ալերգիկ ռեակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

Նշվում է, որ տղամարդը, որի մոտ առաջացել է ալերգիկ ռեակցիա, ունի ալերգիա խեցգետնակերպերի նկատմամբ:

«Այն բանից հետո, երբ ես պատվաստվեցի, զգացի տախիկարդիա, բայց մտածեցի, որ դա, հավանաբար, անհանգստությունից է: Ես վախենում էի այն բանից հետո, երբ տեղեկացա ԱՄՆ-ում Pfizer-ից ալերգիկ ռեակցիաների դեպքերի մասին, մանավանդ այն մարդկանց մոտ, որոնք նույնպես ունեին ալերգիա խեցգետնակերպերի նկատմամբ»,- հայտնել է բժիշկը, որի մոտ առաջացել է ռեակցիան:

Տղամարդու մոտ ընկել է արյան ճնշումը, նրան ներարկել են EpiPen դեղամիջոցը և 3-4 ժամ հետո դուրս գրել հիվանդանոցից:

Moderna ընկերությունից հայտնել են, որ իրենք դեռ չեն կարող հաստատել դեպքը, սակայն ուսումնասիրություն են իրականացնում այդ ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ