ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատի անդամների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ

Գոհար Ստեփանյան 25.03.2021 - 10:19
25.03.2021 - 10:19 դիտում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատի անդամների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար մարտահրավերները։ Այդ համատեքստում դեսպանը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը։
Վարուժան Ներսեսյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։
Հանդիպմանը հրավիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկայացրել է հայ ռազմագերիներին առանց նախապայմանների ազատ արձակման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ համաձայն միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ