ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Դերեք Հոգընի հետ զրույցում շեշտել է միջազգային հանրության թիրախային կոչերի անհրաժեշտությունը

Աստղիկ Խաչատրյան 16.11.2021 - 20:30
16.11.2021 - 20:30 դիտում

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:

Հեռախոսազանգի ընթացքում դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը:

Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ