ԱՄՆ-ում հինգ մարդ Է զոհվել հրաձգությունից

Հրաչ Սահակյան 25.01.2021 - 12:44
25.01.2021 - 12:44 դիտում

ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի Ինդիանապոլիսում հրաձգության զոհ Է դարձել հինգ մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC News-ը՝ վկայակոչելով տեղական աղբյուրների: Հեռուստաալիքը հաղորդում Է, որ ոստիկանությունը հրաձգային վերքերով առաջին տուժածին տեղական ժամանակով մոտավորապես 04:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) հայտնաբերել Է քաղաքի հյուսիսարեւելյան մասում: Ավելի ուշ ոչ հեռվում գտել են մյուս զոհվածների մարմինները:

Խոսքն, այդ թվում, հղի կնոջ մասին Է: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել ո՛չ նրան, ո՛չ երեխային: Քաղաքագլուխ Ջո Հոգսեթը հայտարարել Է, որ հանցագործությունը կրում Է զանգվածային սպանության բնույթ: Նրա խոսքով՝ հրաձգությունը «սարսափ» Է տարածել քաղաքում:

Իր հերթին ոստիկանության պետ Ռենդալ Թեյլորը նշել Է, որ այժմ պարզվում Է կապը զոհերի միջեւ: Նա պնդում Է, որ միջադեպը պատահականություն չի եղել: Հարձակման զոհերի անունները չի հրապարակվում, դրդապատճառը նույնպես առայժմ անհայտ Է մնում: Ոստիկանությանը չի հաջողվել նույնականացնել հարձակվողին, հրաձիգները կարող են մի քանիսը լինել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ