ԱՄՆ-ում կկայանա հայ-ադրբեջանական խաղաղության երկկողմ բանակցությունների փակման նիստը. Պետքարտուղարություն

Աննա Կոստանյան 4.05.2023 - 13:31
4.05.2023 - 13:31 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ջորջ Շուլցի Ազգային արտաքին գործերի ուսումնական կենտրոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կմասնակցի խաղաղության երկկողմ բանակցությունների փակման նիստին։

Ըստ Պետքարտուղարության կայքի՝ հանդիպումը կկայանա Վաշինգտոնի ժամանակով 13:45-ին:

Հիշեցնենք, որ Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 1-ից բանակցում են Վաշինգտոնում:

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, նշել էր, որ իրենք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում  շարունակական երկխոսությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ