ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին

Հրաչ Սահակյան 30.10.2020 - 22:17
30.10.2020 - 22:17 դիտում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Ադրբեջանն է վարանում համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առանց նախապայմանների հրադադար հաստատելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռոբերտ Օ Բրայենն ասել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Երկու կողմերը պետք է հրադադարը պահպանեն, բայց սա հատկապես վերաբերվում է  Ադրբեջանին, որն այսօր բավականին վարանում է առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը համաձայնվել»,- ասել է Օ Բրայենը

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ