ԱՄՆ-ն Պուտինին չի շնորհավորի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ. Պետդեպ

Աստղիկ Խաչատրյան 18.03.2024 - 22:17
18.03.2024 - 22:17 դիտում

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Այս հայտարարությունն արել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ` կարելի է վստահաբար ասել, որ ԱՄՆ-ի կողմից ոչ մի շնորհավորանք չի լինի», – ասել է Պատելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ