ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սատարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն խախտել են Սերբիայինը. Վուչիչ

3.09.2022 - 23:54 դիտում

Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները սատարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն իրենք են խախտել Սերբիայինը՝ ճանաչելով Կոսովոն։ Այս մասին Բելգրադում Սլովենիայի նախագահ Բորուտ Պախորի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Պատասխանելով սլովենացի լրագրողի հարցին, թե ինչու Բելգրադը չմիացավ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին՝ Վուչիչը նշել է. «Ինչպե՞ս ես մեր ժողովրդին բացատրեմ, որ մենք պատժամիջոցներ ենք սահմանում Ռուսաստանի դեմ, ոչ թե Սլովենիայի։ Ռուսաստանը չի խախտել Սերբիայի տարածքային ամբողջականությունը, Սլովենիան խախտել է: Մենք Սլովենիայի դեմ պատժամիջոցներ չենք կիրառում, այլ փորձում ենք բարելավել հարաբերությունները»:

Օգոստոսի 30-ին Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան չի դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ բանաձև էին ընդունել, որով Սերբիայից պահանջել էին միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ