ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է հատկացրել. CNN

Աննա Կոստանյան 11.01.2022 - 14:13
11.01.2022 - 14:13 դիտում

2021 թ. դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Ուկրաինային 200 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնության հատկացմանը: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրը։ Ավելի վաղ այդ օգնության տրամադրման մասին չի հաղորդվել։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինա ուղարկել հրաձգային զենք, զինամթերք, բժշկական սարքավորումներ, ռադիոտեղորոշման դիտարկման միջոցներ: CNN-ի զրուցակիցը պատմել է, որ մատակարարումները դեռևս չեն սկսվել. դրանք կարող են սկսվել 2022 թ. հունվարին:

2021 թ. վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել երկրի պաշտպանական բյուջեին, որն ընդհանուր առմամբ կազմում է 770 մլրդ դոլար։ Այդ միջոցներից Ուկրաինային օգնության համար նախատեսվում էր հատկացնել մոտ 300 մլն դոլար։

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական աջակցություն է ցուցաբերում 2014 թ.-ից: Մինչև հիմա հատկացվել է մոտ 2,5 մլրդ դոլար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ