ԱՄՆ-ն ճգնաժամեր է ստեղծում, իսկ հետո մեղադրում ուրիշներին․ Չինաստանի ՊՆ

8.08.2022 - 11:08 դիտում

ԱՄՆ-ն ինքն է ճգնաժամ ստեղծում, իսկ հետո փնտրում արդարացումներ իր սխալ քայլերի ու հայտարարությունների համար, խեղաթյուրում փաստեն ու պատասխանատվությունն ուրիշների վրա գցում. Պեկինը դեմ է դրան: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։

«ԱՄՆ-ն է ամբողջությամբ սադրել ու միանձնյա ստեղծել Թայվանյան նեղուցում ստեղծված ներկայիս լարված իրավիճակը, ուստի ամերիկյան կողմը պետք է լիարժեք պատասխանատվություն կրի լուրջ հետևանքների համար»,- հայտարարել է Ու Ցյանը։

Նրա խոսքով՝ Չինաստանը նախկինում էլ էր հայտարարում Պեկինի ու Վաշինգտոնի, երկու երկրների զինված ուժերի, ինչպես նաև Թայվանի հարցի վերաբերյալ իր լուրջ դիրքորոշման մասին և նախազգուշացումներ էր անում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի վերաբերյալ, սակայն ամերիկյան կողմն ասում էր մի բան, բայց անում բոլորովին այլ բան՝ աջակցելով Փելոսիի այցին ու լարվածություն ստեղծելով Թայվանի նեղուցում։

«Չինաստանի համապատասխան հակաքայլերն ահրաժեշտ նախազգուշացում էին՝ ի պատասխան ԱՄՆ-ի ու Թայվանի սադրանքին, իսկ պետական ինքնիշխանության ու անվտանգության պաշտպանությունը լիովին արդարացի է ու տեղին», – շեշտել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ