ԱՄՆ-ն դադարեցնում է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցությունները՝ հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ը չի ցանկանում խաղաղություն. Euronews

25.07.2025 - 15:51 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները և Կատարից իր բանակցային թիմին վերադարձնում է  խորհրդակցությունների:

«ՀԱՄԱՍ-ի վերջին արձագանքը «ցույց տվեց հրադադարի հասնելու ցանկության բացակայություն։ Մենք այժմ կքննարկենք այլընտրանքային տարբերակներ՝ պատանդներին տուն վերադարձնելու և Գազայի ժողովրդի համար ավելի կայուն միջավայր ստեղծելու համար»,- ասել է Ուիթքոֆը։

Անհասկանալի է, թե ինչ «այլընտրանքային տարբերակներ» է դիտարկում ԱՄՆ-ն։ Սպիտակ տունը դեռևս մեկնաբանություն չի արել, ինչպես նաև պետքարտուղարությունը, գրել է Euronews-ը և հավելել. «Թրամփի վարչակազմը ամիսներ շարունակ չի կարողացել առաջընթացի հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի բանակցություններում, մինչդեռ Գազայում իրավիճակը շարունակում է վատթարանալ: Կողմերը շաբաթներ շարունակ բանակցություններ են վարել Կատարում՝ հայտնելով առաջընթացի փոքր նշանների, բայց ոչ էական առաջընթացի մասին»:

Ըստ պաշտոնյաների՝ հիմնական խոչընդոտը հրադադարից հետո իսրայելական զորքերի վերատեղակայումն էր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ