ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պահանջել է ազատել հայ գերիներին

Աստղիկ Խաչատրյան 23.09.2021 - 10:17
23.09.2021 - 10:17 դիտում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի ներկայացրած ուղղումը, որն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և կոչ է անում զեկույց կազմել Բաքվի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ բնակիչների դեմ անօրինական զենքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:

Այս փոփոխությամբ պահանջվում է նաև հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Նշվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ դրանք օգտագործվել են հայ բնակիչներին թիրախավորելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ