ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել TikTok-ն արգելելու օրինագծին

21.04.2024 - 22:50 դիտում

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ընդունել, ըստ որի չինական ByteDance կոնցեռնը պետք է մեկ տարվա ընթացքում վաճառի TikTok սոցիալական ցանցը՝ ԱՄՆ-ում դրա արգելքից խուսափելու համար։ Ընկերությունը մտադիր է վիճարկել հայցը: Այս մասին գրում է DW-ն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, ընդունել է օրինագիծ, համաձայն որի՝ TikTok սոցիալական ցանցն ԱՄՆ-ում կարգելվի, եթե սեփականատերը՝ չինական ByteDance կոնցեռնը, այն չվաճառի այլ սեփականատիրոջ։ Փաստաթղթում ասվում է, որ ընկերությունը  պետք է դա անի ինը ամսվա ընթացքում, սակայն ԱՄՆ նախագահը, իր որոշմամբ, կարող է երկարացնել այդ ժամկետը եւս երեք ամսով։

Այս օրինագիծն ընդունվել է Կոնգրեսի ստորին պալատի կողմից՝ որպես մեծ փաթեթի մաս, որը ներառում է նաև 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, 26 միլիարդ դոլար՝ Իսրայելին և 8 միլիարդ դոլար՝ Թայվանին, ինչպես նաև հօգուտ Կիևի ռուսական ակտիվների բռնագրավման օրինագիծը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ