ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը հայտարարել է, որ կռմբակոծեր Մոսկվան և Պեկինը. WP

Աննա Կոստանյան 29.05.2024 - 15:23
29.05.2024 - 15:23 դիտում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կռմբակոեր Մոսկվան, եթե ռուսական զորքերը մտնեն Ուկրաինա, Ria.ru-ի փոխանցմամբ, այս մասին գրում է The Washington Post-ը։

«Դրամահավաքին, որին մասնակից է եղել Թրամփը, զարմացնելով որոշ հովանավորների, ասել է, որ կռմբակոծեր Մոսկվան և Պեկինը, եթե Ռուսաստանը զորքեր ուղարկի Ուկրաինա, իսկ Չինաստանը՝ Թայվան»,- ասվում է նյութում։

Ինչպես նշել է հոդվածի հեղինակը, Թրամփը բավականին հաճախ է նման միջոցառումների ժամանակ քննարկում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։

Մայիսի 26-ին Ամերիկայի նախկին առաջնորդը Վաշինգտոնում ելույթի ժամանակ խոստացել է, որ եթե վերադառնա Սպիտակ տուն, առաջին հերթին կհասնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտին։

Թրամփը մեկ անգամ չէ, որ ասել է, որ վերընտրվելու դեպքում կկարողանա լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ընդամենը 24 ժամում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս խոսքերը, նշել է, որ խնդիրը չափազանց բարդ է նման պարզ լուծման համար։

ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին։ Թրամփի գլխավոր մրցակիցը կլինի երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ