ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է. պետքարտուղարություն

Աննա Կոստանյան 20.10.2022 - 11:43
20.10.2022 - 11:43 դիտում

Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելն այն է, ինչը շարունակում են առաջ տանել ԱՄՆ պետքարտուղարը, դեսպան Ռիքերը և պետքարտուղարության այլ պաշտոնյաներ՝ քննարկելով այդ հարցը։ Այս մասրին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

«Չեմ ցանկանում առաջ անցնել այդ գործընթացից, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն ու կարգավորումն է»,- նշել է դիվանագետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ