ԱՄՆ-ից ստացվող օգնությունը դանդաղում է. Զելենսկի

1.06.2024 - 20:50 դիտում

ԱՄՆ-ից ստացվող օգնությունը դանդաղում է, ինչը խանգարում է նոր բրիգադների համալրմանը՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին The Guardian-ի հետ հարցազրույցում: Նա կարծիք է հայտնել, որ Կիևը հատկացված գումարի դեռ փոքր մասն է ստացել:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը տեղյակ է այդ մասին, այդ պատճառով էլ փորձում է ընդլայնել ճակատն Ուկրաինայի հյուսիսում:

Զելենսկին մանրամասնել է, որ այժմ Խարկովի հատվածում ռուսական ուժերի առաջխաղացումը կանխելու համար ստիպված են օգտագործել Դոնբասի ռեզերվը: Նրա խոսքով՝ եթե միջոցները բավարարեին համալրելու բրիգադները, ուժերը Դոնբասից դուրս չէին բերվի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ