ԱՄՆ-ը 400 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրում Ուկրաինային

Աննա Կոստանյան 26.07.2023 - 12:53
26.07.2023 - 12:53 դիտում

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին: Դրանում ընդգրկվում են ՀՕՊ-ի համար զինամթերք, հրետանային արկեր, զրահատեխնիկա, հակատանկային միջոցներ, ավիացիայի համար մարտավարական նավիգացիոն TACAN համակարգեր և այլ սարքավորումներ:

«Ուկրաինայի ժողովուրդը շարունակում է խիզախորեն պաշտպանել իր երկիրը ռուսական ագրեսիայից, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է իր անընդմեջ և դաժան հարձակումները՝ սպանելով Ուկրաինայի խաղաղ բնակիչներին և ոչնչացնելով քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի։

Փաթեթը, որի մասին հայտարարվել է հուլիսի 25-ին, արդեն 43-րդ օգնությունն է Կիևին ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից։ Միացյալ Նահանգները բազմիցս ընդգծել է, որ իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին կաջակցի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ