ԱՄՆ-ը վետո է կիրառել Մերձավոր Արևելքի վերաբերյալ Բրազիլիայի բանաձևի նախագծի վրա

Աստղիկ Խաչատրյան 18.10.2023 - 20:39
18.10.2023 - 20:39 դիտում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Մերձավոր Արևելքի վերաբերյալ Բրազիլիայի բանաձևի նախագիծը՝ ԱՄՆ-ի վետոյի պատճառով:

Բանաձևը համարվում է չընդունված, եթե Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներից որև մեկը վետո է կիրառում։

Նախագծին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 12 անդամներ, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը ձեռնպահ են մնացել, միայն ԱՄՆ-ն է դեմ եղել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր ընդունել նաև Մերձավոր Արևելքի վերաբերյալ Բրազիլիայի բանաձևի նախագծի ռուսական փոփոխությունները։ Երկուշաբթի Ռուսաստանը երկու փոփոխություն էր առաջարկել Բրազիլիայի մերձավորարևելյան բանաձևի նախագծում, որոնցից մեկով կոչ էր արվում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել, իսկ մյուսով դատապարտում էր Գազայի հատվածին անկանոն հարվածները:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը պարզաբանել է, որ Ռուսաստանի առաջարկած փոփոխությունները նպատակ ունեին հավասարակշռել բրազիլական բանաձևը, որը դատապարտում էր արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակումը, սակայն Իսրայելի գործողություններին գնահատական չէր տրվում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ