ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը. Բրեդ Շերմանը՝ Սյունիքի դեպքերի մասին

Աստղիկ Խաչատրյան 15.05.2021 - 11:38
15.05.2021 - 11:38 դիտում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում: Օրենսդիրը մասնավորապես գրել է.

«Խիստ մտահոգված եմ ադրբեջանական զորամիավորումների՝ Հայաստանի սահմանը հատելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը և աշխատի Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման ուղղությամբ»,- գրել է Բրեդ Շերմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ