ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ. Վեդանտ Պատել

23.04.2023 - 22:18 դիտում

ԱՄՆ խետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու վերաբերյալ։

Պետքարտուղարության մամուլի խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ, որը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից»։

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ