ԱՄՆ-ը լիովին աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Բլինքեն

Աստղիկ Խաչատրյան 20.09.2023 - 02:38
20.09.2023 - 02:38 դիտում

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի վերաբերյալ:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսության։

«ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ վարչապետին հայտնել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ