ԱՄՆ-ը ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները

21.03.2026 - 12:18 դիտում

Հորմուզի նեղուցի սահմանափակման և տարածաշրջանի նավթագազային օբյեկտների թիրախավորման հետևանքով աշխարհում հասունացող էներգետիկ ճգնաժամի ֆոնին Միացյալ Նահանգները որոշում է կայացրել ժամանակավորապես չեղարկել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ ԱՄՆ ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը թույլատրել է իրանական այն նավթի և նավթամթերքի տեղափոխումը, որն արդեն բեռնված է նավերի վրա։

«Այս նավթը նախատեսվում էր ցածր գներով վաճառել Չինաստանին։ Պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա, որ դրանք մուտք գործեն համաշխարհային շուկա։ Խոսքը մոտավորապես 140 միլիոն բարելի մասին է»,- նշել է Սքոթ Բեսենթը:

Իրանական նավթի մատակարարումների լիցենզիան ուժի մեջ կլինի մեկ ամիս։ Վաշինգտոնը ժամանակավորապես թուլացրել է նաև ռուսական նավթի նկատմամբ գործող պատժամիջոցները՝ նավթի գների աճը կանխելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ