ԱՄՆ-ը ակնկալում է Գրենլանդիայի միացումը՝ առանց ռազմական ուժի կիրառման. Վենս

29.03.2025 - 16:45 դիտում

Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը Դանիայից և հետագա խաղաղ միացումը ԱՄՆ-ին՝ առանց ռազմական ուժի կիրառման՝ Գրենլանդիա կատարած այցի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը «կհարգի անկախ Գրենլանդիայի ինքնիշխանությունը», ռազմական ուժ չի օգտագործի Գրենլանդիան գրավելու համար, բայց կարող է օգտագործել իր զինված ուժերը՝ պաշտպանվելու Ռուսաստանի կամ Չինաստանի ներխուժումներից։

Նա մեղադրել է Դանիային Գրենլանդիայի անվտանգության համար բավականաչափ ներդրումներ չանելու համար: Վենսի խոսքով՝ Թրամփը հավատում է, որ Գրենլանդիան ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև աշխարհի անվտանգության կարևոր բաղադրիչն է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր որ Գրենլանդիան անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին միջազգային խաղաղության ապահովման համար: Նա հավելել է, որ այդ տարածքում կան չինական և ռուսական նավեր, որոնց մասին «հոգ տանելը» Վաշինգտոնը չի կարող թողնել ո՛չ Դանիային, ոչ էլ որևէ մեկին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ