ԱՄՆ դեսպանն այցելել է Տեղ համայնք, անմիջականորեն ականատես եղել սահմանին տիրող լարված իրավիճակին

Աննա Կոստանյան 8.06.2023 - 13:35
8.06.2023 - 13:35 դիտում

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրել են անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները: Այդ մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում։

Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է

«Դեսպանը նաև այցելել է Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,- նշված է գրառման մեջ։

Հնարավոր է սա 2 մարդ and մարգագետին նկարն է

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ