Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է․ Սիմոնյան

Աննա Կոստանյան 27.07.2023 - 16:21
27.07.2023 - 16:21 դիտում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է դեպի պաշարված Լեռնային Ղարաբաղ և այնտեղից մարդկանց և ապրանքների հումանիտար տեղափոխման համար։ Մարդասիրական ավտոշարասյան կանգնեցումը միջանցքի մուտքի մոտ և արհամարհական հայտարարությունը, թե «խաղն ավարտված է», ապացուցում է, որ այս բոլոր ամիսների ընթացքում Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղացել և ստել»,- նշել է Սիմոնյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ