Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկել է Վաղարշապատի 14/11 ընտրատեղամասում

Աստղիկ Խաչատրյան 20.06.2021 - 14:54
20.06.2021 - 14:54 դիտում

Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

Քվեարկությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին` տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ