Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում

Աննա Կոստանյան 16.04.2024 - 14:01
16.04.2024 - 14:01 դիտում

Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն գյուղում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության քարի հանքում իրականացվում է ապօրինի արդյունահանում:
Ապրիլի 10-ին իրավապահները ստուգման նպատակով այցելեցին քարհանք: Հայտնաբերվեցին տուֆի մեծաբեկորով բեռնված մի «ԿամԱԶ» և տրակտոր:
Տնօրենը հրավիրվեց բաժին: Նրա հետ զրույցից պարզվեց, որ նա հանքարդյունաբերությունը կազմակերպում է առանց հողատարածք օգտագործելու պայմանագրի, նաև ներկայացրել է գործունեության վերաբերյալ թերի փաստաթղթեր:
Ըստ տվյալների` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 29-ամյա տնօրենը համայնքի սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հողատարածքում իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Ամասիա համայնքին:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, վնասի չափն ու այլ հանգամանքներ պարզվում են:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ