Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված

Աննա Կոստանյան 6.05.2022 - 10:03
6.05.2022 - 10:03 դիտում

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ  ՝ նրա նկատմամբ ընտրված կալանավորումը մնաց անփոփոխ:

Երեկվա նիստում մեղադրող դատախազ Գուրգեն Սաֆարյանը պնդել էր, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ նկատի ունենալով մեղսագրվող արարքի ծանրությունը, ինչպես նաև Հովսեփյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնները։

Պաշտպանական կողմը, սակայն, հակադարձել էր՝ նշելով, որ առկա տվյալները բավարար են խափանման միջոցի փոփոխման համար, ապա գրավի միջնորդություն ներկայացրել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ