Աղետի հետևանքով կործանվել է ադրբեջանական ինքնաթիռը. կան զոհեր

Աննա Կոստանյան 25.12.2024 - 11:57
25.12.2024 - 11:57 դիտում

Գրոզնիում մառախուղի պատճառով ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը վերաուղղորդվել է Մախաչկալա, ապա՝ Ակտաու, քաղաքի մոտակայքում, սակայն, ինքնաթիռը կործանվել է: ՌԻԱ Նովոստիին հայտնել են Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Ըստ Ղազախստանի առողջապահության նախարարության՝ 12 մարդ ողջ է մնացել: Կործանված ինքնաթիռում եղել են 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Աղետի վայրում աշխատում են 52 հրշեջ և 11 միավոր տեխնիկա։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալով՝ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառը թռչունների հետ բախումն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ