ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տարին սկսել է առաջնագիծ այցելությամբ

Հրաչ Սահակյան 1.01.2021 - 23:18
1.01.2021 - 23:18 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 1-ին այցելել է առաջնագիծ և տեղում ծանոթացել ամրաշինական աշխատանքներին: Արցախի նախագահը զրուցել է հայրենիքի պաշտպանների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, նշել, որ, անկախ պատերազմի ունեցած հետևանքներից՝ Պաշտպանության բանակի զորացման ու սպառազինության արդիականացման ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթություններից: «Մենք պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի են առնվելու պատերազմի դասերը, առաջատար երկրների փորձն ու սպառազինության արդիական տեսակները»,- ասել է ԱՀ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ