ԱՀ նախագահը և ՀՀ ԱՍՀ նախարարը քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության հարցեր

Հրաչ Սահակյան 19.03.2021 - 23:46
19.03.2021 - 23:46 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը քննարկվել են սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված արցախցիների կենսական նշանակության խնդիրների լուծմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ