Ակնկալում ենք Շվեյցարիայի հետ համագործակցության ամրապնդում փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում. ՀՀ ԱԳՆ

Աննա Կոստանյան 1.08.2024 - 16:44
1.08.2024 - 16:44 դիտում

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիային՝ ազգային օրվա առիթով:

«Ամենաջերմ շնորհավորանքները Շվեյցարիայի կառավարությանը և ժողովրդին՝ երկրի ազգային օրվա կապակցությամբ:

Հայաստանը գնահատում է իր հարաբերությունները Շվեյցարիայի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների ու վստահության վրա, և ակնկալում է համագործակցության ամրապնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշված է արտգործնախարարության «X»-ի միկրոբլոգում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ