Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում. Փաշինյան

Աննա Կոստանյան 3.02.2025 - 18:24
3.02.2025 - 18:24 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին:

«Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար: Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- գրել է Փաշինյանը X-ի իր էջում:

Բելգիայի նախարարների նոր կաբինետի հարցով բանակցություններն ընթացել են մոտ 8 ամիս և ավարտվել հինգ կուսակցության կոալիցիայի մասին համաձայնագրով:

Կառավարության նորընտիր ղեկավար Բարտ դե Վեվերը, որն ավելի վաղ հանդես է եկել Ֆլանդրիայի լայն ինքնավարության օգտին, ընդհուպ Բելգիայից նրա անջատումը, երկուշաբթի հավատարմության երդում է տվել թագավորին՝ բելգիական դաշնային պետության միասնության խորհրդանշանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ