Ախուրյան համայնքի ղեկավարը հետևել է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին

7.09.2025 - 17:16 դիտում

 

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հետևել է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ավտոճանապարհի մեկնարկած շինարարական աշխատանքներին՝ Այգաբաց բնակավայրի հատվածում:

Համայնքի ղեկավարը դիտարկել է աշխատանքները, ծանոթացել ընթացիկ առաջացող խնդիրներին, տեղում գտել լուծման ճանապարհները:

Գյումրի Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, Ծրագրի նախահաշվային արժեքը 2 միլիարդ 8 միլիոն դրամ է:

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը վստահեցնում է, որ անխոչընդոտ աշխատանքների, կառավարության ներդրած գումարները նպատակային օգտագործելու համար համայնքը ջանք չի խնայի:
Այս մասին հայտնում են համայնքապետարանից։

Մանրամասները տեսանյութում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ