Ախուրյան համայնքը նոր ղեկավար ունի

Աննա Կոստանյան 19.07.2023 - 14:48
19.07.2023 - 14:48 դիտում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանու անդամների 15 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Զավեն Մանուկյանը։
Նշենք, որ Ախուրյան համայնքի 27 ավագանու անդամներից նիստին ներկա էին 17-ը:
«Շնորհակալ եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը իմ թեկնածությունն առաջադրելու և ընտրելու համար, շնորհակալ եմ նաև ավագանու բոլոր անդամներին և ներկաներին: Վստահեցնում եմ, որ ես և իմ թիմը պատրաստ ենք լուծելու Ախուրյան համայնքի խնդիրներն ու կանգնել յուրաքանչյուր բնակչի կողքին»,-ասել է նորընտիր համայնքապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ