Ախուրյանում սուբվենցիոն 8 ծրագրերից 4-ը մանկապարտեզների համար են. հերթը Հովիտին դեռ չի հասել

Հրաչ Սահակյան 24.08.2022 - 17:23
24.08.2022 - 17:23 դիտում

Ախուրյան համայնքի 2022-ի սուբվենցիոն 8 ծրագրերից 4-ը մանկապարտեզների կառուցման աշխատանքներն են։ Սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Կառավարությունը կտրամադրի գումարի 70, իսկ համայնքը՝ 30 տոկոսը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 272 մլն 108 հազար դրամ է։

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ