Ալի Խամենեիի որդին Իրանի նոր գերագույն առաջնորդն է

Աննա Կոստանյան 9.03.2026 - 10:39
9.03.2026 - 10:39 դիտում

Իրանի Փորձագետների խորհուրդը հաստատել է, որ Մոջթաբա Խամենեին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին, ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։

Այս մասին ասված է խորհրդի հայտարարությունում, որը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։

«Այսօրվա նիստում Փորձագետների խորհրդի հարգարժան ներկայացուցիչների միաձայն որոշմամբ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին կներկայացվի որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ գերագույն առաջնորդ»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Reuters-ի հետ զրույցում Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Հոսեյնի Էշքվարին հայտնել էր, որ Խամենեի ազգանունով մարդը կդառնա Իրանի նոր գերագույն առաջնորդը:

Իր հերթին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հաջորդ առաջնորդը չի կարողանա երկար ժամանակ պահպանել իշխանությունն առանց Միացյալ Նահանգների հավանության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ