Ալիևն ու Էրդողանը քննարկել են Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները

2.11.2022 - 20:27 դիտում

Չորեքշաբթի ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հեռախոսազրույցն իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիի հանդիպման արդյունքները, ստորագրված համատեղ հայտարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ աղբյուրի՝ Ալիևն ու Էրդողանը «կարծիքներ են փոխանակել ադրբեջանա-թուրքական բարեկամական և եղբայրական հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ»։

Երեքշաբթի էլ եռակողմ հանդիպման արդյունքները Էրդողանը քննարկել է Պուտինի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ