Ալիևն Էրդողանի հրավերով Ստամբուլում է

29.04.2023 - 13:22 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ապրիլի 29-ին աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ադրբեջանական «Trend» գործակալությունը։

Ալիևին և նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը։

Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ