Ալիևի օգնականը Հնդկաստանի դեսպանին հորդորել է վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը

Աննա Կոստանյան 26.07.2023 - 17:27
26.07.2023 - 17:27 դիտում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ և հորդորել Նյու Դելիին վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպման ընթացքում Հաջիևը Սրիդարան Մադհուսուդհանանին ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և ԶԼՄ-ներում Իրանի տարածքով հնդկական արտադրության սպառազինության համակարգերի Հայաստան տեղափոխելու մասին «լուսանկարների ու տեսանյութերի» (չակերտները՝ Tert.am) տարածումը վերջին օրերին առաջացրել է Ադրբեջանի անհանգստությունը։

Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիի ուշադրությունը հրավիրել ադրբեջանական կողմի լուրջ մտահոգություններին և վերանայել Հնդկաստանի՝ Հայաստանին մահաբեր զենք մատակարարելու որոշումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ