Ալիևի հետ հանդիպմանը Օ’Բրայենը շեշտել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ԱՄՆ հանձնառությունը

Աննա Կոստանյան 28.06.2024 - 14:20
28.06.2024 - 14:20 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենին։

Ադրբեջանական կողմի տվյալով՝ վերջինս ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման ԱՄՆ հանձնառությունը և այդ գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը:

Նշվում է, որ Օ’Բրայենը կարևորել է նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը, անդրադարձել է տարածաշրջանային համագործակցությանը, Միջին միջանցքին, էներգետիկ և այլ հարցերի:

Լրատվամիջոցների տվյալով՝ ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել COP29-ի անցկացմանը Բաքվում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ