Ալիևը ցրել է երկրի խորհրդարանը․ հայտնի է՝ երբ տեղի կունենան արտահերթ ընտրությունները

Աննա Կոստանյան 28.06.2024 - 15:53
28.06.2024 - 15:53 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի Մեջլիսը ցրելու և երկրում արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։

Հրամանի համաձայն՝ Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրվում է։

Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

Ադրբեջանում արտահերթ ընտրությունները նշանակված են 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։

Նշենք, որ հունիսի 21-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պաշտոնապես դիմել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով։ Դիմումին կողմ էր քվեարկել 105, դեմ՝ 1 պատգամավոր։

Հունիսի 27-ին Ադրբեջանի Սահմանադրական դատարանի անդամները որոշել են, որ Մեջլիսի ցրումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը համապատասխանում են Սահմանադրությանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ